Չինաստանը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ուկրաինայում
Չինաստանը հավատարիմ է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, հայտարարել է վարչապետ Լի Կեցյանը։
«Չինական կողմը խորապես մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի»,- ասել է նա մամլո ասուլիսին։ «Չինաստանը միշտ հավատարիմ է փոխադարձ հարգանքի սկզբունքներին, երբ շահագրգիռ կողմերը հաշվի են առնում միմյանց շահերը»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական խնդրի լուծման հարցում Պեկինը մտադիր է «ազատ, անկախ ու խաղաղ քաղաքականություն» վարել։
«Երկկողմ հարաբերություններ կառուցելիս մենք երբեք երրորդ կողմի դեմ չենք գործում»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Սպիտակ տունը կոչ էր արել Չինաստանին դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Չինաստանն իրականացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ ներխուժման հետ կապված որոշ պատժամիջոցներ, MSNBC-ին տված հարցազրույցում այդ օրերին ասել էր Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին։
Այնուամենայնիվ, Փսակին ազդարարել էր, որ Պեկինը պետք է ավելին անի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան