Ռուբեն Մելքոնյան. Այո, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը
- կհրաժարվի Արցախից,
- կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,
- կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:
Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են` կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:
Այո´, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Էդգար Ղազարյանը՝ Չավուշօղլուի փողկապի բացակայության մասին
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան