Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում երկու «Բայրաքթար» է խոցել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը մեկ օրում Ուկրաինայում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ երկու «Բայրաքթար», ինչպես նաև «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ: «ՌԻԱ նովոստի»-ն հատնում է, որ շաբաթ օրն այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են հինգ անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը` «Bayraktar TB-2» և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ»,-ասել է Կոնաշենկովը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Թուրքիան կարողանում է մի կողմից Բայրաքթարներ ուղարկել Ուկրաինա, մյուս կողմից հանդես գալ իբրև Դոստոևսկու պաշտպան. Մելքոնյան
- Ռեզնիկով. Բայրաքթարներն արդեն Ուկրիանայում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան