Սանկտ Պետերբուրգ-Սոչի ինքնաթիռը Ղազախստանի երկնքում տագնապի ազդանշան է տվել
Սանկտ Պետերբուրգ-Սոչի չվերթի մարդատար ինքնաթիռն տագնապի ազդանշան է տվել Ղազախստանի վրայով թռչելիս: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիացիոն ծառայությունների աղբյուրը։
«Սանկտ Պետերբուրգ-Սոչի չվերթի Airbus-ը տագնապի ազդանշան է արձակել Ղազախստանի վրայով թռչելիս, այն այս պահին ուղևորվում է դեպի նպատակակետ հանդիսացող օդանավակայան»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Ինքնաթիռը իջել է մինչև 6,5 հազար մետր բարձրության , իսկ այժմ կրին բարձրություն է հավաքում։
Տագնապի պատճառը պարզվում է։