Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմուրի վրա ձու են նետել
Ֆրանսիական Մոիսակ կոմունայում տեղի բնակիչը ձու է նետել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրի վրա, երբ նա ժամանել էր տարածաշրջան։ Այդ մասին հայտնում է «La Depeche» թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքի մոտ, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մեքենայից։ Հրատարակության տվյալներով՝ Զեմուրի գլխին ձու է նետել հաշմանդամ երեխայի հայրը, ով իբր փորձել է բողոքել նախագահի թեկնածուի քաղաքական կուրսի դեմ։
Կատարվածին ի պատասխան՝ Զեմմուրն ասել է հետևյալ խոսքերը. «Մենք տեսնում ենք, թե որ կողմից է բռնությունը գալիս»։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։