13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մարտի 12-ին կատարվել է 2022 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 181 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422004 դեպք, որոնցից 408396 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3401 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1635 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 207 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2935042 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 12.03.2022. Կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 11.03.2022. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 10.03.2022. Կորոնավիրուսի 122 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 09.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 08.03.2022. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 07.03.2022. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի