«Դիմադրության» շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնում է, որ դիմադրության շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են։
«Մարտի 12-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Ասպրամ Կրպեյանի հետ Վայոց ձորի մարզում հանդիպումներ ենք ունեցել Վայք, Եղեգնաձոր համայնքների, իսկ պատգամավորներ Աշոտ Սիմոնյանը, Թադևոս Ավետիսյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ Աշտարակ համայնքի բնակիչների հետ։
Եղեգնաձոր քաղաքում մեզ սպասում էին «Հայաստան» դաշինքի համակիրները։ Նրանք ոչ միայն բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները՝ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված արտաքին մարտահրավերների, և հատկապես վերջին օրերին Արցախում ստեղծված գերլարված իրադրության վերաբերյալ, այլև ակնկալելով մեր գործուն աջակցությունը՝ ներկայացրին բազմաթիվ սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական խնդիրներ, որոնց լուծումը բացառապես ներքին քաղաքականության տիրույթում է, և պետության ռեսուրսները համակարգված օգտագործելով՝ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել դրանց ուղղությամբ։
Հանդիպումների օրակարգում առանցքային նշանակություն ուներ նաև «Հայաստան» դաշինքի կողմից ձևավորվող Դիմադրության շարժումը համազգային-համահայկական շարժման վերածելու՝ Հայաստանի բոլոր մարզերում, համայնքներում ու բնակավայրերում Դիմադրության շարժմանը զարկ տալու խնդիրը։
Պատասխանելով մեր հայրենակիցների հարցերին՝ համառոտ ներկայացրել ենք Շարժման նպատակներն ու ճանապարհային քարտեզը»,- գրել է Ս. Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան