ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ
Մարտի 14-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար և այլն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները գլոբալ կարիքները հոգալու համար կապահովի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի 1,2 միլիարդ դեղաչափ։ Մարտի 3-ի դրությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր մեխանիզմներով ավելի քան 110 երկրների տրամադրել է պատվաստանյութի ավելի քան 480 միլիոն դեղաչափ։
Հարակից հրապարակումներ`
- «Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է պոլիկլինիկաներում
- «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է
- Ամբողջական պատվաստման համար «Պֆայզեր»-ի արդյունավետությունը կազմել է 88.8%, «Մոդեռնա»-ինը՝ 96.3%. ՀՎԿ ազգային կենտրոն
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է,հետո՝ «Պֆայզեր»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան