ԱՄՆ-ը հայտնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին
ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից «իրական լուրջ» բանակցություններում ներգրավվելու պատրաստակամության որոշ նշաններ է տեսնում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Fox-ին տված հարցազրույցում նա նկատվող առաջընթացը վերագրել է Ռուսաստանի վրա գործադրվող «ահռելի ճնշման» և Ուկրաինային ռազմական օգնության շարունակականության գործընթացներին:
«Այս ճնշումը սկսում է որոշակի ազդեցություն ունենալ: Մենք տեսնում ենք իրական, լուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության որոշ նշաններ»,- ասել է Շերմանը:
Միաժամանակ նա մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ուկրաինան ոչնչացնելու» մտադրության մեջ և հայտարարել ուկրաինացիներին ամեն կերպ օգնելու անհրաժեշտության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
- Չինաստանը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ուկրաինայում
- ԱՄՆ-ն սրացում կհամարի ուկրաինական հակամարտությանը Մերձավոր Արևելքի կամավորների մասնակցությունը
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել