Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է Վանեցյանի մորը
Հանրապետության նախագահի պարտականությունները կատարած Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանի մորը՝ Մարգարիտ Ազարյանին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված կարգադրության մեջ։
«Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 9-ը վերաբերում է Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությանը։
10-րդ կետը սահմանում է. «Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»։
ՀՀ Սահմանդրության 139 հոդվածի 1-ին մասը վերաբերում է Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրություններին. «Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ»։