Ավանեսյան. Չհուղարկավորված մասունքների հարցն ինչ-որ կերպ պետք է լուծենք
«Մենք ունենք դեպքեր, երբ պատերզմում զոհված զինծառայողների մասունքները նաև արտերկրում կրկնակի, եռակի նույնականացվել են, իսկ հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություն իրականացնել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը, որ զբաղեցնում է առողջապահության նախարարի աթոռը։
Նրա խոսքով, զոհվածների մասունքները նույնականացման նպատակով ուղարկվել են Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Նիդերլանդներ ու այլ երկրներ։
«Նմուշների նույնականացման արդյունքում հաստատվել են Հայաստանում արված նույնականացման պատասխանները։ Չի եղել որևէ դեպք, երբ տարբեր պատասխան լինի»,-ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողներն անցնեն այդ ցավալի պրոցեսը և հուղարկավորելու որոշում կայացնեն։
«Բայց մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում ինչ-որ պահի պետք է անդրադառնանք այս հարցին, հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական... դրա մասին խոսք չկա, և այսպես ինչ-որ կերպ հարցը լուծենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աճյունների որոնողական աշխատանքներն անցած շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
- Նրանք 2021-ին թշնամու կողմից զավթված տարածքներից տարհանել են 574 աճյուն
- 23.02.2022. Մարտունու շրջանից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է, արխիվացված են. Անահիտ Ավանեսյան
- Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամներին դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան