Խաղաղության գինը. Բաքուն հրապարակել է իր պայմանները
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակել է այն հինգ հիմնական պայմանները, որոնց բավարարման դեպքում պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այդ պահանջներն են ինքնավարության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, ինչպես նաև ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից, պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման իրականացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում այլ համապատասխան հաղորդակցությունների և համագործակցության հաստատում:
«Ցանկանում ենք նշել, որ այս հիմնարար սկզբունքների հիման վրա է, որ երկու երկրները ինտենսիվ, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցություններից հետո կարող են կնքել երկկողմ խաղաղության համաձայնագիր», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան