Իրավունք 16:41 14/03/2022 Հայաստան

Պաշտպան. Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Այսօր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որը կրկին կապված է 2021թ. Աժ ընտրությունների հետ, ինչը Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է»։ Այս մասին հայտնում է Լուսինե Ավետյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Նա մանրամասնում է, որ  Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով արդեն իսկ ներկայացրել է ընթացող դատաքննության առկա պատկերը, մասնավորապես այն, որ գործով Լ.Ավետյանի դեմ ցուցմունք տված 6 վկաներից 4-ը դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ իրականում իրենց ստացած գումարը եղել է սոց. օգնության գումար, Լ. Ավետյանը երբևէ իրենց չի հարկադրել դրա դիմաց մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին , ինչպես նաև չի հարկադրել մասնակցել նույն դաշինքի հանրահավաքին։

Ավելին, վկաները հայտնել են, որ ժամերով եղել են ոստիկանությունում և նրանց ասել են, որ պետք է գրեն իբրև ստացված սոց. օգնությունն ընտրակաշառք է, այլապես իրենք խնդիրներ կունենան։

Վերջին դատական նիստի ընթացքում վկաները հայտնեցին, որ իրականությունը խեղաթյուրելու հարցում իրենց վրա ազդեցություն են գործել ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը և Ներսես Խաչատրյանը, ովքեր Քարահունջի բնակիչներին հավաստիացրել են, որ իրենց ստացածն ընտրակաշառք է, ինչի մասին պետք է գրեն ոստիկանությունում։ Ներսես Խաչատրյանն ասել է, եթե այդպես չգրեն, ապա իրենց կձերբակալեն։

«Հատկանշական է, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը հանդիսանում է Առուշանյանի մյուս գործով տուժողի կինը, իսկ Ներսես Խաչատրյանը՝ տուժողի ներկայացուցիչը։ Ընդ որում, Մարգարիտա Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալիս և պաշտպաններիս հարցերին պատասխանելիս ընդունեց, որ հանդիպել է Քարահունջի նշված բնակիչներին և նման բովանդակությամբ զրույց ունեցել վերջիններիս հետ, ապա զանգահարել և կանչել է Ներսես Խաչատրյանին։

Ոստիկանությունում հաղորդում գրելիս Ն. Խաչատրյանը ևս ներկա է եղել և ասել գյուղացիներին, որ այդպես ճիշտ է ու իրենց համար լավ կլինի, որևէ խնդիր չեն ունենա։

Վկաներից մեկը հայտնեց հետևյալը.  «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ, հիմա եկել եմ պատմեմ ճիշտը, որ կարողանամ հանգիստ քնել, քանի ամիս է չեմ կարողանում քնել»։

Ընդ որում հարկ է նշելը, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի համար կանխատեսելի չէր, որ նույն օրը Մ. Հովսեփյանին նման հարցեր կտրվեին հետևյալ պարզ պատճառով.

Առուշանյանի 2 գործերը միացվել են դատարանում, և այլևս մենք գործ ունենք մեկ գործի հետ։

Մ.Հովսեփյանը մարտի 11-ին հրավիրվել էր դատարան որպես վկա հարցաքննության ինքնիրավչության գործով։ Նույն օրը դատարան էին հրավիրվել նաև ընտրական հանցագործության գործով դատակոչված վկաները, որոնց հարցաքննությունից առաջ միջնորդեցինք չթ ույլատրել Ներսես Խաչատրյանին գտնվել դահլիճում, թեև վերջինս ինքնիրավչության գործով հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ, սակայն ընտրական հանցագ-ն գործով կան տվյալներ, որ Ն. Խաչատրյանն անօրինական ազդեցություն է ունեցել վկաների նկատմամբ և հետևաբար չի բացառվում, որ վերջինիս որպես վկա հարցաքննենք։ Դատարանն ընդունելի համարելով պաշտպանության կողմի փաստարկները՝ Ն. Խաչատրյանին չթույլատրեց «ընտրական գործով» վկաների հարցաքննության ընթացքում ներկա գտնվել և դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում. վկաները հայտնեցին  Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի կողմից իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու հանգամանքները, ինչն այդ պահին բնականաբար հասու չէր ո՛չ Ներսես Խաչատրյանին, ո՛չ էլ Մարգարիտա Հովսեփյանին։

«Ընտրականի» վկաների հարցաքննությունից հետո ինքնիրավչության դրվագով հարցաքննության հրավիրվեց Մարգարիտա Հովսեփյանը, և բնականաբար պաշտպանության կողմը վերջինիս հարցեր ուղղեց ընտրական գործով վկաների հետ հանդիպումեր ունենալու, ընտրակաշառքի վերաբերյալ զրույցներ ունենալու և Ն. Խաչատրյանին ևս այնտեղ կանչելու մասին, և Մ.Հովսեփյանը , բնականաբար չսպասելով նման հարցադրումերի, խաչաձև հարցերի արդյունքում հաստատեց վկաների հայտնածը։ 

Հատկանշական է նաև, որ վկաներից մի քանիսն անգամ տառաճանաչ չեն (ինչը ստուգվել է դատական նիստի ընթացքում): Իրենց տառացի թելադրել են հաղորդումը, նրանք անգամ չգիտեն ինչ է քարոզարշավը կամ հանրահավաքը։

Արդյունքում ի՞նչ է ստացվում.

Քաղաքական հետապնդումների շարքում որոշելով «գործ սարքել» Ա.Առուշանյանի վրա, նախ օգտագործել են ամենաանապահով ու ոչ տառաճանաչ գյուղացիներին և նրանցից հաղորդումներ և ցուցմունքներ կորզել Լ.Ավետյանի դեմ, ապա դրանք օգտագործել Ավետյանի դեմ՝ վերջինիս տանելով կալանքի, ինչից ճնշվելով և չդիմանալով ՔԿՀ պայմաններին, ունենալով նաև ծանր հիվանդություն և այդ իրավիճակից հայտնվելով ԲԿ-ում, Ավետյանը ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ և արդյունքում ազատվել կալանքից։

Սակայն հետագայում՝ դատաքննության ընթացքում, Լ. Ավետյանը ցուցմունք տվեց առ այն, որ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ սուտ մատնություն է կատարել, որպեսզի կալանքից ազատվի։

Իսկ ընթացող դատաքննության ընթացքի մասին նկարագրեցի վերը, մասնավորապես այն, թե ինչպես է քանդվում «կարված» գործը, և հավանաբար իշխանությունները որոշել են նոր մեղադրանքի արդյունքում ճնշել Լ. Ավետյանին, որպեսզի վերջինս կրկին Առուշանյանի դեմ ցուցմունք տա և գնա գործարքի, քանի որ Առուշանյանին կարող են մեղադրել միայն և միայն Ավետյանի ցուցմունքի պարագայում:

Մինչդեռ մեկընդմիշտ արձանագրեք ձեր համար, որ Ավետյանին այլևս չեք կարողանալու որևէ ձևով ճնշել կամ համոզել, քանզի , ինչպես վերջինս հայտնեց դատարանում, նա ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել և օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել ձեզ այլևս չի հաջողվի»,-մանրամասներ է հայտնել պաշտպանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}