2021թ.-ին 131.767 շահառուների համար բաձրացվել են նպաստները, կենսաթոշակները, այլ վճարները. Տաթևիկ Ստեփանյան
«2021թ. հիմնական բարեփոխումը, որն արդեն կատարվել է, 131.767 շահառուների համար բաձրացվել են նպաստները, կենասթոշակները, վճարները և այլն»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Նրա ելույթը հանձնաժողովում քննարկվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի համատեքստում էր:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 3.000 դրամով ավելացել են առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները, իսկ ծերության հաշմանդամության կերակրողին կորցնելու և մինչև 2 տարեկան երախայի խնամքի նպաստները բարձրացել է 2.100 դամ:
Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող երեխաների նպաստն էլ բարձրացել է 10500 դրամով:
Նա հայտնեց, որ 2021 թվականի հուլիսից սկսած կենսաթոշակների վճարումներն անկանխիկ են դարձվել հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ինչը դրական փոփոխություն անվանեց
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը կներդրվի 1000 և ավել բնակիչներ ունեցող բնակավայրերի համար, իսկ 2024 թվականից՝ մինչև1000 բնակիչ ունեցող բնակավայերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ես հասկացա, որ վերջին իմ գնահատականները վիրավորում են ոչ կոռումպացված դատավորներին. Կարեն Անդրեասյան
- Առաջիկայում հնարավոր է Արցախում նաև ունենանք էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան