Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը բախվել է զգալի գնաճային ճնշման
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր SpaceX և Tesla ընկերությունները բախվում են գնաճային ճնշումների հումքի և լոգիստիկայի ոլորտում: Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Tesla-ն և SpaceX-ը վերջին շրջանում նկատում են զգալի գնաճային ճնշումներ հումքի և լոգիստիկայի ոլորտում: Եվ մենք միայնակ չենք»,- հավելել է Մասկը:
Նա իր հետևորդներին առաջարկել է մտածել այն մասին, թե ինչպիսին կլինի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։
Որպես ապացույց՝ նա կցել է Financial Times-ի մարտի 3-ի հոդվածը, որտեղ ասվում է, որ ապրանքների գները բարձրացել են իրենց ամենաբարձր մակարդակին 2008 թվականից ի վեր «Ռուսաստանից հումքի մատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում»: