Աճյունների որոնողական աշխատանքներն անցած շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն անցած շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել:
2020 թվականի նոյեմբերի 13-ից 2022 թ. փետրվարի 23-ը ներառյալ որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
Միայն 2021 թվականին հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների ժամանակ ընդհանուր առմամբ տարհանվել է 574 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք 2021-ին թշնամու կողմից զավթված տարածքներից տարհանել են 574 աճյուն
- 23.02.2022. Մարտունու շրջանից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
- 28.01.2021. Վարանդայից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է