Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, Տոնոյանը կմնա կալանավորված
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով՝ 50 մլն դրամի չափով։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ մանրամասնելով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ մնաց։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը, իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները՝ մերժել։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել
- «Ժողովուրդ». Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել
- Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
- Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել
- Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
- Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է
- Տիգրան Աբրահամյանը Դավիթ Տոնոյանին՝ մեղքերդ չես քավի
- Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
- Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», կմնա կալանավորված
- Պատրոն Դավոն կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին