Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհագիրյանը՝ նշելով, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ Բեկմեզյանը, Մակյանը, Մխիթարյանը, Չիչոյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Վիգեն Քոչարյանն ունեն հատուկ կարծիք որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում էր դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել էր սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Հարակից հրապարակումներ`
- Իմ աշխատելաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով. դատավոր Ռշտունի
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի
- Ականատես չեմ եղել դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար կարգապահական վարույթ հարուցվի. դատավոր Ռշտունի
- Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
- Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան