Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդգծված հակառուսական դիրք չի գրավում, դրա հետ մեկտեղ դավեր է նյութում մեր դաշնակիցների ու մեր դեմ. Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ակտիվ փուլի ավարտը մի քանի շաբաթվա խնդիր է, ռուսական ուժերի առաջխաղացումը դանդաղ է, բայց հաստատուն։ Փորձագետը ՀՀ այլ քաղաքացիների հետ Երևանում Ռուսաստանի դեսպանություն մոտ է՝ ի աջակցություն Մոսկվայի։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ռուսական պետականության համար, ունի գոյաբանական նշանակություն։ Առանց չափազանցության գոյաբանական նշանակություն ունի նաև մեզ համար, որովհետև այն աղետը, որ մեր գլխին բերեցին 44- օրյա պատերազմի տեսքով, գծագրվել և իրականացվել էր այն նույն ուժային կենտրոնների կողմից, ովքեր Ուկրաինան տարիներ շարունակ վերածել են «հակաՌուսաստանի»։ Այնպես որ, գործ ունենք նույն դավադիր ձեռքի հետ։ Մեր դաշնակից Ռուսաստանի հաջողությունն իր քաղաքակրթական, պատմական տարածքում ուղղակիորեն կոչված է լինելու նպաստել նաև մեր պետականության ամրապնդմանը»,- ասաց Դ.Ջամալյանը։
Նա նշեց, որ երբեք պատրանքների չի տրվել ու չի տրվելու, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն դաշնակիցներ են լինելու։ Ռազմական փորձագետի կարծիքով, ճարահատյալ մերձեցումը, որն այս պահին կա, կոչված է ընդամենն Անդրկովկասում գոնե փխրուն կայունությունն ապահովելուն։
«Տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը թեպետ ընդգծված հակառուսական դիրք չի գրավում, դրա հետ մեկտեղ դավեր է նյութում մեր դաշնակիցների ու մեր դեմ՝ ապակայունացնելով իրավիճակը թե Արցախում, թե Հայաստանի սահմաններին։ Օրիանաչափ է սա, քանի որ հակառակորդը փորձում է առավելագույնը ստանալ այս իրավիճակից՝ շատ լավ հասկանալով, որ մի որոշ ժամանակ անց այլևս այս եզակի պատմական պահը, նաև օրվա կապիտուլյանտական ռեժիմի միջոցով իրեն մատուցվել է, այլևս չի լինելու։ Փորձում են առավելագույնը ստանալ՝ նաև այդկերպ թիկունքից հարվածելով ՌԴ-ին, քանի որ այստեղ այս պահին իրավիճակն ապակայունացնել նշանակում է հարված հասցնել ռուսական պետականությանը»,- ասաց Դավիթ Ջամալյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները