Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
Մոսկվայի պատվիրակության հետ բանակցություններում Կիևի ներկայացուցիչները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն ամեն օր շփվում են տեսաֆորմատով: Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա, հանդիպում, որը, վստահ եմ, մարդիկ սպասում են։
Մենք հասկացանք, որ այն դժվար պատմություն է, ծանր, բայց անհրաժեշտ ճանապարհ, և մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում, Ուկրաինան ստանա այն անհրաժեշտ արդյունքը, որն պետք է մեզ, աշխարհին, որպեսզի ունենանք անվտանգության նորմալ ու արդյունավետ երաշխիքներ»,- ասել է նա տեսաուղերձում։
Կիրակի օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի օրը՝ տեսակապի միջոցով։ Ավելի ուշ ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան տեղեկացրել էր, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:30-ին՝ չնշելով ժամային գոտին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Մարիուպոլի ճանապարհները․ ՌԴ ՊՆ
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել
- Զելենսկին ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններում ընդունելի արդյունքի հասնել
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան