Ես հասկացա, որ վերջին իմ գնահատականները վիրավորում են ոչ կոռումպացված դատավորներին. Կարեն Անդրեասյան
«Պարո՛ն Անդրեասյան, ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու ձեր ձգտումները, հասկանում եմ, բայց չեմ ընդունում և նույնիսկ դատապարտում եմ, քանի որ չի կարելի այդ ձգտումն աբսուրդի վերածել, որովհետև, ըստ ձեզ, կոնկրետ գործերի, կոնկրետ դատավորների մասին որևէ բան չի կարելի ասել, բայց ընդհանուր դատավորներին, օրինակ, կարելի է ասել վնգստացող»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Հիշելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն 2018 թվականին թմբուկ էր խփում Նիկոլ Փաշինյանի դիմաց՝ պատգամավորը հայտարարեց, որ իր մոտ հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ այդ դատավորը օբյեկտիվ արդադարադատություն իրականացնել չի կարող:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ նշանակելը ճնշումներ գործադրելու շատ ավելի մեծ փորձեր են, քան դատավորների անաչառության վերաբերյալ պատգամավորների հնչեցրած խոսքերը:
«Դուք կոռուպցիոն ռիսկ տեսնո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանի տունը 5 մլն դոլարով գնում է մի նորահայտ օլիգարխ՝ այն նույն անձնավորությունը, որը շատ կարճ ժամանակ առաջ Ծաղկաձորի Գոլդեն փելեսն էր գնել պետության հետ փակովի տարբերակով»,- Անդրեասյանին հարցրեց Արեգնազ Մանուկյանը և նկատեց, որ եթե այդ անձնավորությունն ուներ այդ գումարը ապա կարող էր հյուրանոցի գումարը միանգամից տար:
Կարեն Ավանեսյանն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր կողմից արդարացվելու ընդհանրապես կարիք չունի:
«Վնգստացող դատավոր կլինի, թե 40 ավազակ, որ ես եմ ասել, թե կոռումպացված դատական համակարգ, թե այլ ընդհանրական բնույթի գնահատականներ՝ ապօրինի չեն, օրենք չեն խախպտում»,-ասաց արդարադատության նախարարը և հավելեց. «բայց ես հասկացա, որ վերջին իմ գնահատականները, որոնք ավելի շատ տալիս էի որպես նախկին ՄԻՊ, փաստաբան, վիրավորում են ոչ կոռումպացված դատավորներին»:
Պնդելով, որ ոլորտներին ընդհնարական գնահատականնար տալուց պետք է խուսափել՝ Անդրեասյանը ճնշման փորձ տեսավ Արեգնազ Մանուկյանի այն հայտարարության մեջ, որում նա շեշտեց, թե թմբուկ նվագող դատավորը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել և բացատրեց, որ եթե պատգամավոները պնդում է, թե այդ դատավորը պետք է իր քաղաքական կողմնորոշմամբ ինքնաբացարկ հայտարարեր, ապա այն ճնշում է դատարանի և ԲԴԽ-ի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան