Ղազախստանում հունվարյան անկարգությունների ժամանակ 230 մարդ է զոհվել
Ղազախստանում հունվարին 50 հազար մարդ դուրս է եկել խաղաղ ցույցերի, որոնք վերաճել են անկարգությունների։ Այս մասին հայտնում է Sputnik-Ղազախստանը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ Ալմա Աթայում հավաքվել է ցուցարարների մեծ մասը՝ մոտ 30 հազար մարդ։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ հունվարյան անկարգությունների ընթացքում զոհվել է 230 մարդ, այդ թվում՝ 19 զինվորական և անվտանգության աշխատակից։
«Քսան խաղաղ բնակիչ պատահաբար է կրակի տակ հայտնվել: 53 մահացածների դեպքում մահվան հանգամանքները պարզվում են»,- ասել է գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը։
Հունվարի սկզբին Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել, քաղաքացիները դժգոհություն էին հայտնել հեղուկ գազի գների կրկնապատկման կապակցությամբ։ Երկրի իշխանությունները մինչև հունվարի 19-ը երկրում արտակարգ դրություն էին հայտարարել և սկսել հակաահաբեկչական գործողություն։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում անկարգություններից հետո ավելի քան 800 մարդ շարունակում է մնալ կալանքի տակ
- Ղազախստանում ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
- Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
- Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
- «Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին