Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի
Կենտրոնի նստավայրում տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրել է՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանն այն հիմնավորել է ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։
Նիստի ընթացքում Կոչուբաևը պնդեց, որ շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել։
«Նարեկ Մանթաշյանի շաքարը բարձրացել է 28 նիշի քրեկատարաողական հիմնարկը հրաժարվել էր բուժօգնություն տրամադրել և շտապօգնություն կանչել, քանի որ դեպքը եղել է ուրբաթ ուշ երեկոյան և այդպես էլ Մանթաշյանն այդ շաքարով մինչև երկուշաբթի սպասել է, որպեսզի բժիշկը վերադառնա հանգստյան օրերից, հետո նոր կազմակերպել են ուղեգրի տրամադրումը։ Դրանով մենք Մանթաշյանին տեղափոխել ենք քաղաքացիական հիվանդանոց»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանի խոսքով՝ այս հարցը փողկապակցված է մեկ այլ հարցի հետ, խոսքը ԱԱԾ-ի կողմից կիրառվող տեսկացությունների արգելքի մասին է։
«ԱԱԾ-ն երբ արգելանք է կիրառել Մանթաշյանի տեսակցությունների վրա։ Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի, քրեկատարողական հիմնարկը չի տրամադրում՝ հիմք ընդունելով ԱԱԾ քննիչի կողմից կայացված որոշումը։ Այս առումով, գուցե այս հարցը քննարկելուց հետո, միջնորդություն ներկայացնել և քննարկել տեսակցություններն ու հեռախոսակապը բացելու հնարավորությունը»,- ասաց փաստաբանը։
«Մեղադրական եզրակացությունում նշված է, որ մենք բողոքի ձայն ենք բարձրացրել հողերը հանձնելու դեմ , փաստացի կա նախադասություն, որ ՀՀ վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, որ Արցախի տիրապետության տակ գտնվող հղորեը հանձնել է Ադրբեջանի տիրապետությանը։ Լինելով հայ քաղաքացի և իմանալով իր վարչապետը հող է հանձնել , առնվազն ունեմ բարոյական և քաղաքացիական իրավունք ըմբոստանալու»,-ասաց Նարեկ Մանթաշյանը։
Նա հայտարարեց, որ մեղադրվում է արարքների մեջ, որոնք չի կատարել առհասարակ։
«Ես մեղադրվում եմ քննիչի կողմից ենթադրաբար ինձ վերագրվող արարքների համար» ,- ասաց Մանթաշյանը։
Դատավորի հարցին ,թե առաջադրված մեղադրանքներում Մանթաշյանն իրեն մեղավոր ճանաչում է,թե ՝ ոչ, Մանթաշյան ասաց․ «Ես չեմ կարող տալ պատասխան, քանի որ ես չեմ հասկանում,թե ինչում եմ մեղադրվում։ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում այս մեղադրական եզրակացության մեջ գրված մասով։ Այստեղ գրված որևէ կետով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»։
Դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը՝ 16․00-ին։
Մանարամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ պաշտպան
- Փաստաբան. Նարեկ Մանթաշյանի կալանավորման որոշման դեմ 20 օր առաջ ներկայացված բողոքը չի մակագրվում
- Նարեկ Մանթաշյանին խոշտանգման հանցափաստով մենք իրավական ընթացակարգեր ենք նախաձեռնել. Ալեքսանդր Կոչուբաև
- ՔԿՀ-ն Նարեկ Մանթաշյանին չի տրամադրել ինսուլին, խոչընդոտել է մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն. փաստաբան
- Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
- Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա
- Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է
- Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»