Առողջություն 09:46 14/03/2022 Աշխարհում

Չեռնոգորիայից Թաիլանդ. ինչպես են աշխարհում չեղարկվում COVID-ի սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ներկայացրել է, թե որ երկրներն այլևս զբոսաշրջիկներից չեն պահանջում COVID-19 ի բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ՝ երկիր մուտք գործելու համար, և որ երկրներն են արդեն պատրաստ ճանաչել COVID-ը որպես «էնդեմիկ»` սովորական և ոչ շատ վտանգավոր հիվանդություն։

Դեռևս փետրվարի 25-ից Իսլանդիան ճանապարհորդների համար չեղարկել է COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Համավարակի պատճառով սահմանված բոլոր ներքին սահմանափակումները նույնպես Իսլանդիայում հանվել են:

Կովիդ-բացասական թրենդում են Իռլանդիան և Հունգարիան։ Այսպես, 2022 թվականի մարտի 6-ից աշխարհի ցանկացած երկրից Իռլանդիա մուտք գործելիս ճանապարհորդները պարտավոր չեն այլևս պատվաստման կամ ՊՇՌ-ի թեստի բացասական թեստ ներկայացնել։

Բացի այդ, Իռլանդիայում տուրիստներից այլևս չի պահանջվում այլևս ժամանումից հետո թեստավորվել կամ մեկուսանալ։

2022 թվականի մարտի 7-ից Հունգարիա մուտք գործելու համար ևս անհրաժեշտ չեն պատվաստումների և բացասական թեստի տեղեկանքներ։ Այս փաստաթղթերը չեն պահանջվում նաև  բարեր, ռեստորաններ, սրճարաններ և այլ հասարակական վայրեր այցելելու համար։ Չեղյալ է հայտարարվել նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը:

Չեռնոգորիայի իշխանություններն էլ հայտարարել են 2022 թվականի մարտի 11-ից մինչև մարտի 25-ը հակակովիդային միջոցառումների մեղմացման մասին։ Այսպիսով, այս երկիր ժամանողներն այլևս պատվաստման վկայական ներկայացնելու կարիք չունեն։

Պատվաստման վկայականն չի պահանջվում նաև սննդի, սպորտային և մշակութային միջոցառումներ, մանկական խաղահրապարակներ, ֆիթնես կենտրոններ և մարզադահլիճներ հաճախելու համար:

Իսկ Բուլղարիանն մարտի 10-ից չեղարկել է հասարակական վայրեր այցելելու համար «կանաչ» վկայագրի օգտագործումը։

Ավստրիան էլ վերացնում է պատվաստումների պարտադիր պահանջը։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այստեղ մարտի 19-ից հայտարարվել է  COVID-ի դեմ միջոցառումների մեծ մասի չեղարկման մասին։ Պարտադիր պահանջներից կմնա միայն հիվանդանոցներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը։

Սրճարաններ, ռեստորաններ և այլ հասարակական վայրեր այցելելու համար այլևս չեն պահանջվի վկայականներ և թեստեր: Սակայն մուտքի սահմանափակումները զբոսաշրջային նպատակներով երրորդ երկրներից Գերմանիայում պահպանվում են։ Մասնավորապես մուտքը թույլատրվում է միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցով պատվաստված անձանց:

Նոր Զելանդիան էլ փակում է պետական կարանտինային կենտրոններն ու հյուրանոց-մեկուսարանները՝ նախատեսված COVID-ով վարակվածների համար։ Մինչև հունիսի վերջ 32 մեկուսարաններից 28-ը կրկին կօգտագործվեն որպես սովորական հյուրանոցներ։

Կան երկրներն էլ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսը վերածվում է էնդեմիկ հիվանդության։ Այդ երկրներից է Թաիլանդը, որը նախատեսում է մինչև այս տարվա հուլիս կորոնավիրուսը համարել որպես էնդեմիկ հիվանդություն։ COVID-ի նման «վերադասակարգումը» (զրկելով նրան վտանգավոր հիվանդության կարգավիճակից) կհանգեցնի նաև միջոցառումների մեղմացման, այդ թվում՝ մուտքի պահանջների։

Նմանատիպ դիրքորոշում է որդեգրել նաև Վիետնամը։ Համաճարակից էնդեմիկ իրավիճակի անցնելու համապատասխան ճանապարհային քարտեզը կպատրաստի տեղի Առողջապահության նախարարությունն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Գերատեսչությունն արդեն առաջարկել է չեղարկել պատվաստման անձնագրերը երկիր մուտք գործելու համար։

Վիետնամ ժամանողներին բավական կլինի ներկայացնել երկիր մուտք գործելուց առաջ առավելագույնը 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունքը կամ էքսպրես թեստը, որը կատարվել է ժամանումից 24 ժամ առաջ:

Պարտադիր պահանջներից առաջարկվում է թողնել առողջության մասին հայտարարագիր և PC-COVID բջջային հավելվածը՝ առողջական վիճակին հետևելու համար։ Այսպիսով, Վիետնամը կբացվի չպատվաստված զբոսաշրջիկների համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}