Երբեք թույլ չտալ գլոբալիստական թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդել ժողովրդի վրա. Ակցիա՝ ի աջակցություն ՌԴ-ի
Հայաստանի մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Երևանում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու ՌԴ-ին։
Էջմիածնից Երևան եկած Միշա Աղասյանն ասաց, որ իր աջակցություն է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա իր խոսքի տերը տղամարդ է։
«Պուտինը դեռ 20 տարի առաջ ասել է՝ ռուս ազգին, որ պետությունում ուզում է ապրի, եթե հանկարծ մեկը նեղացնի, իմ պարտքն է թիկունք կանգնել իմ ժողովրդին։ Ինքը, իրոք, դա արեց Դոնբասում»,- նշեց նա։
Քաղաքացու խոսքով, Հայաստանի, Արցախի փրկությունը ՌԴ հետ բարեկամությունը խորացնելն է, այլապես մահմեդականները կխժռեն հայ ժողովրդին։
Նա հարցադրում արեց՝ ո՞ւր էր Եվրոպան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ուկրաինան սպիտակ ֆոսֆոր ուղարկեց Ադրբեջան, հայ զինվորներին, քաղաքացիներին վառեցին։
«Ո՞ւր էր Եվրոպան։ Եվրոպային այսօրվա դրությամբ ձեռք չի տալիս, որ կռիվը դադարի այնտեղ»,- ասաց Մ.Աղասյանը։
Ակցիային ներկա Աժ նախկին պատգամոր Արագած Ախոյանի խոսքով, այն երկրներում, որտեղ իշխանությունը գալիս է ամբոխի միջոցով, քանդվում են։
«Աշխարհում նոր վերաբաժանում է։ Իմ՝ այստեղ ներկա գտնվելով, սատարում եմ Ռուսաստանի բոլոր գործողությունները, համարում եմ, որ ռուս ազգը, ևս մեկ անգամ հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին նման ֆաշիստական ղեկավարներից»,- ասաց Ա. Ախոյանը։
Նա առաջարկեց հայ ժողովրդին լինել զգոն, երբեք թույլ չտալ գլոբալիստական թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդեն ժողովրդի վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները