Ռուսաստանցիները կարող են առանց տրանսֆերի թռչել 15 երկիր, այդ թվում՝ Հայաստան
Չնայած ռուսական ավիաընկերությունների արտասահմանյան չվերթների չեղարկման հետ կապված խնդիրներին, ռուսները դեռևս հնարավորություն ունեն առանց տրանսֆերի կամ կանգառի թռիչքներ իրականացնել դեպի15 պետությունները, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):
«2022 թվականի մարտին օտարերկրյա փոխադրողները հայտարարեցին ուղիղ չվերթեր Ռուսաստանից, որոնցով զբոսաշրջիկները կարող են թռչել 15 երկիր՝ Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Կատար, Մարոկկո, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Շրի Լանկա, Թուրքիա»,- հայտնել են ասոցիացիայից։
Զբոսաշրջիկները կարող են տուրեր գնել այլ ուղղություններով, բայց կանգառով։ Դրանց թվում են ուղևորություններ դեպի Աբխազիա, Հունաստան, Եգիպտոս, Թաիլանդ, Մալդիվներ, Ինդոնեզիա, Սեյշելներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան