Խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում. Արթուր Ղազինյան
«2021 թ.-ին մեր համար առավել կարևոր է եղել Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որի համար որոշակի աշխատանքներ են կատարվել, գործընթացը սկսվել է և մենք փորձում ենք գնալ հնարավորինս մասնակցային ճանապարհով»,-ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի արդարադատության հատվածը:
Նախարարը տեղեկացրեց, որ անցել են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մրցույթի փուլ, որն իրականացնում է արդեն ձևավորված խորհուրդը:
«Հակակոռուպցիոն բլոկում համակարգ է ձևավորվում և 2021 թվականին այնտեղ կատարվել են բավական մեծ աշխատանքներ»,-ասաց նախարարը՝ առանձնացնելով հակակոռուպցիոն դատարանների և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը:
Անդրեասյանի խոսքով՝ դատական համակարգում հիմնական խնդիրը եղել է դատավորների թվի պակասը և 2021թ.-ին այն ավելացվել է:
«Բավական թեժ բանավեճերի առարկա են դարձել մեր կարգապահական վարույթները, որոնց շրջանակներում մենք ունենք 19 միջնորդություններ, որոնք 2021 թ-ին ներկայացվել են ԲԴԽ»,-հայտնեց արդարադատության նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2021 թվականին օպտիմալիազացիայի շրջանակներում փակվել է երկու ՔԿՀ, սակայն աշխատանք է տարվել մեկ մեծ քրեակատարողական հիմնարկի կառուցման ուղղությամբ, որի արդյունքում կփակվեն Երևանի 4 ՔԿՀ:
Նկատելով, որ ՔԿՀ-ներում շատ քննադատելու բան կա՝ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ 25 %-ով ավելացրել են ՔԿՀ-ներ թմրանյութերի, հեռախոսների ապօրինի մտցնելու դեպքերը:
«Հայաստան» խմբակցության պատգամավյոր Արթուր Ղազինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է երկրորդ անգամ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորվում և ի՞նչ է փոխվելու Սահմանադրության մեջ:
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ նախորդ խորհրդում իրավական հարցերի քննարկման ժամանակ քաղաքական դեբատներն էին շատ և հակառակը, այդ խնդիրը լուծելու համար նոր խորհուրդը երկշերտ է՝ քաղաքական և նեղ մասնագիտական:
«Ի՞նչ կուզեինք փոխել Սահմանադրության մեջ, ես իմ ճաշակն եմ ասում, այս գործընթացում ամենկարևոր կտորը դատական համակարգի վերանայումներն են, որոնք սահմանադրաիրավական փոփոխություններ են պահանջում»,-հայտնեց Կարեն Անդրեասյանը և հավելեց. «Սա չի նշանակում, որ սահմանադրական խորհուրդը չի կարող որոշել գնալ կիսանախագահականի, կամ նախագահականի ճանապարհով: Ես խորհրդի 11 անդամից 1-ի կարծիքը ձեզ փոխանցեցի»:
Արդարադատության նախարարը նաև հայտնեց, որ առաջին հանձնաժողովը փոխվել է քանի պատերազմական իրավիճակում հնարավոր չի եղել աշխատել:
Նկատելով, որ այսօր էլ Հայաստանում իրավիճակը պատերազմականից չի տարբերվում՝ Արթուր Ղազինյանն ասաց. «Խաղաղության դարաշրջան ասելով՝ խաղաղություն չի գալիս, խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում, միայնակ չեն ստեղծում խաղաղություն: Ինչպես տեսնում ենք մեր ոխերիմ հարևաններն առանձնապես չեն վառվում խաղաղություն ստեղծելու երազանքով»:
Մեկնաբանելով արդարադատության նախարարի այն խոսքը, թե Սահմանադրության փոփոխությունն մասնակցային դարձնելու համար խորհուրդը հարցումներ է անում, կարծիքներ հավաքում՝ Ղազինյանն ասաց. «Հարցուփորձ անելով Սահմանադրություն չի փոխվում, այն փոխվում է Սահմանադրական խնդիրների կարագավորումների լուծման նպատակով»:
Պատգամավորը գտնում է, որ Սահմանադրությունը պետք է մոտեցնել իրականությանը, որպեսզի պետական կառավարման համակարգը, քաղաքացիները, իրավապահ կառույցներն այն ընկալեն որպես իրենց գործունեությաբ հիմնական վարքականոն:
Արթուր Ղազինյանն ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ Սահմանադրության փոփոխման կառավարության հայեցակարգը հստակ չէ, կամ հստակ է, բայց չի ուզում այս պահին հրապարակել, այն գաղտնի է պահվում:
Նա նաև հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխման օրակարգը կենսունանկ և իրականանալի չէ, այդ պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատաքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան