Արմեն Գևորգյանը դատարան չէր ներկայացել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդմիջեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը մինչև 16։00։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ հեռավար մասնակցում է մարտի 14-15-ին տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստերի աշխատանքներին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից մանրամասնում են, որ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայցրեց Արմեն Գևորգյանի դիմումը, որով նա կրկին հիշեցրել է դատարանին ԵԽԽՎ նիստերի մասին և խնդրել հետաձգել այսօրվա դատական նիստը։
Նիստերի միջև կա ընդամենը մեկ ժամ ընդմիջում, որի ընթացքում, ըստ Դանիբեկյանի, Արմեն Գևորգյանը պետք է հասցնի գալ դատարան։
ԵԽԽՎ նիստերի մասին Գևորգյանն ու իր պաշտպանը տեղեկացրել են դատարանին դեռևս մարտի 1-ին, ներկայացրել բոլոր պարզաբանումները և միջնորդել թույլ տալ Գևորգյանին բացակայել ՀՀ տարածքից՝ նիստին մասնակցելու նպատակով։ Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատական հաջորդ նիստը՝ մարտի 1-ին
- Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին. Բագրատ Միկոյան
- Դատարանն ընդմիջեց նիստը՝ պարզելու Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան