Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
«Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ էքսպեդիցիոն ուժերի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող մտնել այնտեղ։ Դա ճիշտ է, դա պետք է ընդունենք»,- ասել է նա։
Զելենսկին հերթական անգամ ՆԱՏՕ-ին կոչ է արել՝ սահմանել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով, սակայն հավելել է՝ Կիևում հասկանում են, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել:
Միևնույն ժամանակ նա դաշինքի անդամների մտավախություններն անվանել է «ինքնահիպնոզ»՝ երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, դրանից անհրաժեշտ է խուսափել․ Բայդեն
- Զելենսկու գրասենյակը հայտնել է՝ երբ կհրաժարվեն ՆԱՏՕ մտնելուց
- Բորիս Ջոնսոն. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
- Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան