Զելենսկու գրասենյակը հայտնել է Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։
«Կարող եմ այսպես ասել՝ կարծում եմ, որ մայիսց ոչ ուշ, մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, և գուցե շատ ավելի արագ։ Տեսնենք, ես վերցնում եմ ամենավերջին ժամկետը, կա՛մ մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթից, կա՛մ այնուհետև արդեն մինչև մայիսի վերջ՝ հաջորդ փուլից հետո»,-ասել է նա «Feigin Live» ալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել էYouTube-ում ։
Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, տեսակապով։ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Ուկրաինայի հետ տեսակապով բանակցություններում, ինչպես նաև Բելառուսում դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հայտնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին
- Զելենսկին ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններում ընդունելի արդյունքի հասնել
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների