Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրները
ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա: ParsToday-ը ՝հղում անելով ԻՌՆԱ-ին, հայտնում է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Վիեննայի բանակցությունները։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչությունը երեկ հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը կհանդիպեն մարտի 15-ին՝ Մոսկվայում։
Ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը և երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Վիեննայի բանակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին