Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալոց Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումներին, Թելագրամի իր ալիքում գրում է.
«Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Հետո ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ կլինեն։ Ձեռագիր է, դժվար փոխվի…
Հետո աշխարհի ուժեղները կսկսեն գովել Հայաստանի իշխանություններին՝ խաղաղասիրության, բարդ լուծումների գնալու պատրաստակամության, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դավաճանական վարքագծի համար։
Մեզ կխոստանան ոսկե սարեր։
Հետո Ժպիտներ, ձեռքսեղմումներ, հարաբերությունների կարգավորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել Ռուսաստանի և Բելառուսի հետ։
Եվ, ինչպես կասեր այս ամենի գաղափարական առաջնորդ ԼՏՊ-ն՝ танцы, господа, шампанское…
Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Ամեն ինչ արդեն տեղի է ունենում»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս ամենից միայն մի լավ սպասելիք կա
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նույն Պուտինը այդ հռչակագրի ստորագրման պահին հայտարարում է, որ արցախյան խնդիրը դեռ կարգավորված չէ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ժամանակակից պատերազմներում անգամ Ուկրաինայի չափսերի մեծ երկրներն եմ ամբողջությամբ ռազմաճակատի վերածվում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները