Կարգավորման գործընթացը հնարավոր է, եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից». Օմեր Չելիք
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին, գրում է Էրմենիհաբերը։
Չելիքը, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում, նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային:
«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:
Այնուհետև վերջինս հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:
«Այսպիսով Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը:
Հարակից հրապարակումներ`
- Հենց «լոզանյան» տրամաբանությունն են այսօր բանակցում ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունները. Վարուժան Գեղամյան
- Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցությունը պիտի ընթանա առանց նախապայմանների
- Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդգծված հակառուսական դիրք չի գրավում, դրա հետ մեկտեղ դավեր է նյութում մեր դաշնակիցների ու մեր դեմ. Ջամալյան
- Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
- Հիմա ո՞ւմ մոտ կասկած կա, որ այս իշխանությունները եկել են մեկ խնդիր լուծելու՝ դեպի Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները