Գնորդը միշտ ճիշտ է. Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Մարտի 15-ին նշվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Օրը նշելու որոշում կայացրել է ՄԱԿ-ը՝ 1962 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ելույթից մեկ տարի անց։
Այդ ելույթում Քենեդին բանաձևել էր սպառողների հիմնական չորս իրավունքները։ Դրանք ենք
-անվտանգության իրավունք
-տեղեկատվության իրավունք
-ընտրության իրավունք
-լսված լինելու իրավունք։
Հետագայում դրանց գումարվեց ևս չորսը.
-վնասի փոխհատուցման իրավունք,
- սպառողների կրթության իրավունք,
- հիմնական կարիքները բավարարելու իրավունք,
- առողջ շրջակա միջավայրի իրավունք։
Առաջին անգամ օրը նշվել է 1983 թվականի մարտին, երբ այն ամրագրվեց միջազգային օրացույցում որպես Սպառողների իրավունքների միջազգային օր։
Օրվա առթիվ այսօր Երևանում անցկացվում է «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» խորագրով խորհրդաժողովը։ 2017 թվականից սկսած, մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Խորհրդաժողովին մասնակցելու են ՀՀ կառավարության անդամներ, տեսչական մարմինների ղեկավարներ, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների և միջազգային կառույցների, գիտական և ուսումնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ղեկավարներ, գործարարներ:
Հարակից հրապարակումներ`
- Գեորգի Ավետիսյան. Այն մարդիկ, որ փողոցից գնում են միս, չեն հարգում սեփական անձն ու ընտանիքը
- «Menu.am-ը մոլորեցնում է սպառողին. Մրցակցային մարմինը պետք է արձագանքի»