«Ռոման» կառաջարկի Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր իջեցված աշխատավարձով
«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով։ sport-express.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Calciomercato-ն։
Հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, ով գործող պայմանագրով տարեկան ստանում է մոտ 4 միլիոն եվրո։ Նոր պայմանագրով հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նա 3 գոլի, 7 արդյունավետ փոխանցման հեղինակ է։
Նրա գործող պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ ավարտվում է այս ամառ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար
- Որոշել եմ ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս. Հենրիխ Մխիթարյան
- «Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ. Աղբյուր
- «Ռոմա»-ն շնորհավորել է Մխիթարյանին