Արթուր Վանեցյան. Արցախի որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից
Ադրբեջանն անում է ամեն ինչ Արցախը հայաթափելու համար։ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը նոր է վերադարձել Արցախից։
Ընդդիմադիր գործիչն Արցախում շփվել է հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում և Ստեփանակերտում, հանդիպումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։
Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից և ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից և ազատվել այդ «բեռից» ու այսօր որևէ բան չեն անում։
Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները և միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլևս Արցախի հետ որևէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք»,-ասել է նա «Հրապարակ»-ի հետ զրույցում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում, խիստ մտահոգիչ էր
- Արթուր Վանեցյան. Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք
- Արթուր Վանեցյանն Արցախում հանդիպումներ է ունեցել
- Ստեփանակերտում հանդիպել են Արթուր Վանեցյանն ու Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավորները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին