Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտի օգտագործումը
Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.
. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,
. ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:
Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:
ԱՆ-ից նշում են, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:
Հարակից հրապարակումներ`
- Բացօթյա տարածքներում ծխախոտի սահմանափակումը միջազգային փորձի տեսանկյունից խնդիր ունի. Վարդևանյան
- Երբ ծխում էի, սովորաբար օրական երեք տուփ ծխախոտ էի ծխում. Վահան Քերոբյան
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
- «Ծխախոտը պետք է տակից վաճառեն»
- Ինչ տուգանքներ են սահմանված ծխախոտները տեսանելի վայրում տեղադրելու կամ ցուցադրելու դեպքում