Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան
Այսօր՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ բքի և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի միջպետական նշանակության ավտոճանապարհը, Գնդեվազ-Ջերմուկ, Մաստարա-Լանջիկ-Գյումրի, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Սպիտակի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հորդորում են հիմնադրամից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան