Սյունիքում 50 բեռնատար մնացել էր արգելափակման մեջ
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը երեկ ահազանգ է ստացել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։
Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան