Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ
Ասկերանի շրջանի վարչակազմի հայտարարություն է տարածել, որը ներկայացված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում.
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։
Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:
ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը․ Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախում հումանիտար աղետ է
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ