Գիտնականները պարզել են, որ Արկտիկայի հատակին հսկա իջվածքներ են հայտնվել
Գիտնականները Արկտիկայի հատակին հսկա իջվածքներ են հայտնաբերել, որոնք գոյացել են վերջին մի քանի տարիների ընթացքում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հոդված է հրապարակվել «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում։
Կանադայի Բոֆորտ ծովում հեռակառավարման ապարատների և սոնարի միջոցով բացահատվել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել ծովի հատակին՝ հավերժական սառույցի հալվելու պատճառով:
Այս փոփոխությունները տեղի են ունեցել 2010-2019 թթ-ի ընթացքում, երբ անցկացվել են չորս դիտորդական սեսիաներ, որոնք ընդգրկել են մոտ 26 քառակուսի կիլոմետր տարածք: Սա ստորջրյա հավերժական սառույցի առաջին ուսումնասիրությունն է, և հայտնի չէ, թե որքան են տարածված նման իջվածքները արկտիկայի այլ տարածքներում:
Տարիների ընթացքում ձևավորված ամենամեծ և թարմ իջվածքի չափերը հասնում է 225 մ երկարության, 95 մետր լայնության և 29 մետր խորության: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 41 իջվածք՝ 6,7 մետր միջին խորությամբ։ Դրանց հատակին առաջացել են նաև մոտ 50 մետր տրամագծով և 10 մետր բարձրությամբ «բլուրներ»։