ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգը ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ»-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը, իսկ պաշտպանության նախարարությունից հերքել էին, գրում է.
«ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգի անպաշտպանության նախարարությունը իբր «հերքել է» Հանդ գյուղատեղիի, Ներքին Հանդ գյուղի գերեզմանատան և ջրի աղբյուրի գրավման լուրերը։
Եթե կոլաբորացիոնիստերենից թարգմանենք սրանց գրածը, կստացվի հետևյալը՝ «մենք Սյունիքի էդ 2 կիլոմետրանոց հատվածը հլը էն բանավոր փոխըմբռնման վախտերով էինք հանձնել թուրքերին՝ ճամփա հարթելով Կապան-Մեղրի մայրուղու գրավման համար, ուղղակի անտեր ձյունը խանգարում էր, չէր թողնում մեր թուրք ախպերները դիրք կահավորեին նորմալ, հիմա են կահավորել, ի՞նչ եք չուզողություն անում»։
Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը զավթված է թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգի կողմից, որ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կոլեկտիվ շահերը։
Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում։ Ճշմարիտ քաղաքական հայը չպիտի հավատա ինչպես բուն թյուրքերի, այնպես էլ նրանց հայաստանյան դրածոների ոչ մի խոսքին»։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունից ասել են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, Կապան-Մեղրի ճանապարհային հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում չեն ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը կայուն լարված է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
- Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան