Քաղաքական 13:31 15/03/2022 Հայաստան

ՔՊ-ական պատգամավորները և կառավարությունը դեմ են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունները քրեականացնելու նախագծին

«Նախագիծը բխում է ՀՀ սուվերեն շահերից և ես կարծում եմ, որ մենք այստեղ, որպես այդպիսին, կարծիքի շեղում կարող է և չունենանք, ազնվորեն եմ ասում»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով իր, Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորը ներկայացրեց, որ առաջարկվում է Քրեական օրենսգքով սահմանել քրեական պատասխանատվության նոր հանցակազմի օբյեկտը՝  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները և դրանք հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը:

Պատգամավորը բացատրեց, որ այդ հոդվածով ազդակ է տրվում, որ որևէ մեկը չի կարող ՀՀ տարածքային ամբողջականությանը կամ նրա մի մասը կասկածի տակ դնի, կամ դրանց նկատմամբ պահանջատիրություն ցուցաբերի:

«Ցավոք սրտի, մենք նման հռետորաբանություն վերջին շրջանում շատ ավելի շատ ենք տեսնում»,-ասաց Վարդևանյանը և, անդրադառնալով խաղաղության մասին հնչող կարգախոսներին, շեշտեց, որ խաղաղության ձգտող պետությոնները նման ներպետական կարգավորումներ ունենում են:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված նոր հանցակազմ է և բխում է քրեական քաղաքականության տրամաբանությունից:

Ընդգծելով, որ այդ հոդվածը որոշակի առումով ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը՝  Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ այն ուղղվելու է միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ նրա մի մասը կասկածի տակ դնողների դեմ:

Պատգամավորը ենթադրեց, որ կառավարության հակափաստարկը կարող է լինել այն, որ Քրեական օրենսգրքում կա 301 հոդվածը, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, կամ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, և պնդեց, որ «կոչ» և «արտահայտություն» եզրույթներն էապես տարբերվում են:

«Այս իմաստով մենք ուզում ենք «արտահայտություն» եզրույթն օգտագործենք, որովհետև կան այնպիսի սրբազան արժեքներ, ինչպիսիք են ՀՀ տարածային ամբողջականությունը, ՀՀ սուվերենությունը, որը որևէ մի իրավիճակում կասկածի տակ դնելը պետք է ենթադրի հետևանք»,-ասաց պատգամավորը:

Նկատելով, որ հոդվածն ընդունվելու դեպքում դրա շահառուները լինելու են ՀՀ սահմանից դուրս և այն ազդակ կլինի, որ Հայաստանի համար կան կարմիր գծեր, որոնք սակարկման ենթակա չեն՝ Վարդևանյանը հայտնեց, որ այն անձինք, որոնք այդ գիծը կանցնեն, պետք է գիտակցեն քրեական հետապնդման ենթարկվելու մասին:

«Եթե մի այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է իր մտքով էլ անցկացնել, որ Սևանն էլ վերցնի Հայաստանից, պետք է գիտակցի, որ այն Հայաստանում կարող է ունենալ  իրավական հետևանք»,-հայտարարեց օրենքի նախագծի համահեղինակը:

Դիտարկելով նախագծի իրավական որոշակիության հարցը՝ պատգամավորը հայտնեց, որ իշխանության ընդունած ծանր վիրավորանքն իրավական որոշակիության տեսանկյունից անհամեմատելի է առաջարկվող նախագծի հետ:

Պատգամավորը նաև տեղեկացրե, որ օրենսդրական փաթեթում ընդգրկված «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով էլ այդ հարցի քննությունը վերապահում է ԱԱԾ քննչական ծառայությանը, իսկ պահանջը խախտելը պատժվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ:

Հանձնաժողովի ՔՊ պատգամավորների բացասական ելույքները լսելուց հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե հանձնաժողովում մեծամասնությունն ունի մտավախություն առ այն, որ ՀՀ քաղաքացիներից մեկը կորոշի ասել, թե ՀՀ-ում կան որոշ անկլավներ, որոնք պատկանում է մեր ինչ-որ թշնամական պետությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց Մկրտչյանի ելույթը՝ հայտարարելով ընդմիջում և բոլորին կոչ անելով գալ աշխատանքային քննարկման:

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները և կառավարության ներկայացուցիչը դեմ արտահայտվեցին նախագծին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}