Ուկրաինայի զինված ուժերը Սլավյանսկում պատանդ են պահել 17 երեխայի. Ռիա Նովոստի
Ուկրաինական զորքերը Սլավյանսկում պատանդ են պահում 17 երեխայի և պատրաստվում են դուրս բերել անհայտ ուղղությամբ, հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շտաբից տեղեկացրել են, որ Միրնոյե, Գրանիտնոե և Ստարոյգնատևկա գյուղերի բնակիչների խոսքով՝ փետրվարի 20-ին երեխաներին ուղարկել են Սվյատոգորսկ՝ առողջարանային հանգստի։
«Ներկայումս տղաները գտնվում են Սլավյանսկում, ինչի մասին պատմել են իրենց ծնողներին այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ: Նրանք նաև հավելել են, որ նախատեսվում է այսօր իրենց բռնի ուժով տարհանել անհայտ ուղղությամբ»,- հայտնել են շտաբից՝ պահանջելով անհապաղ երեխաներին տուն վերադարձնել։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում արգելել են անշարժ գույքի առք ու վաճառքը
- ԱՄՆ-ը հայտնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին
- Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
- Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Բլինքեն. Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան