Հասարակություն 16:53 15/03/2022 Հայաստան

Պիպոյանի հորդորը՝ սպառողներին. Չհանձնվե՛լ

Մարտի 15-ը նշվում է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է, որ Հայաստանում օրը դեռ տոնի չի վերածվել, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան։

Սպառողների իրավունքների, դրանց նկատմամբ պետական մոտեցման, սպառողների՝ խնդիրներին հարմարվելու պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է տարիներ շարունակ սպառողների խնդիրները բարձրաձայնող ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահի հետ։

Panorama.am-Պարոն Պիպոյան, Հայաստանում պաշտպանվա՞ծ են սպառողների իրավունքները։
Բաբկեն Պիպոյան-Այս առումով Հայաստանում կան գլոբալ խնդիրներ ու մանր խնդիրներ։ Գլոբալ խնդիրը պետության վերաբերմունքն է, սա էլ  իր հերթին կարելի է բաժանել պարբերաբար ասվող կենացների ու գլոբալ գնահատականների, որոնք տրվում են մեկ անգամ, բայց արտացոլում են իրականությունը։ Օրինակ, «Կյանքը թանկացել է, եկամուտները հետևից չեն հասել, բայց կյանքը լավացել է» այս նախադասությունը հնչել է, և արտացոլում է պետության վերաբերմունքը։

Ունենք ֆունդամենտալ համակարգային խնդիրներ, իրավունքների պաշտպանության իրացումը թողել ենք քաղաքացու վրա։ Չունենք մի մարմին, որը զբաղվի սպառողների սահմանված իրավունքներով, անգամ ամենասովորական ապրանքի վերադարձման գործում քաղաքացուն թողել ենք դատարանի հետ միայնակ։ Անընդհատ խոսում ենք անվտանգության մասին, բայց տեսչական մարմինների գործիքակազմերը միայն նվազեցվում ենք։ Փորձաքննությունների ոլորտում կան խնդիրներ, ունենք մի քանի լաբորատորիաներ, որոնք նույն ապրանքի վերաբերյալ տարբեր պատասխաններ են տալիս, ու սրա հետևից գնացող չկա։

Վերջին անգամ ե՞րբ եք լսել,  որ հայտնեն՝ այս կամ այն դեղատունը վաճառում է ժամկետանց դեղ, ե՞րբ եք  լսել, որ մակնշում չունեցող դեղ են հայտնաբերել, այս կամ այն դեղը լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ է։ Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ այս կամ այն կոսմետիկ միջոցը վտանգավոր է, ալերգիա է առաջացնում, ե՞րբ եք լսել, որ այս կամ այն լվացքի փոշին, խաղալիքը կամ մեկ այլ ապրանք ունեն խնդիր, վտանգավոր են։

Չկա՞ն մեր երկրում նման խնդիրներ։ Անխոս, կան։ Ուղղակի մեր երկրում տեսչական մարմինը գնում է ոչ թե խնդիրը վերացնելու, այլ ստուգելու՝ տնտեսվարողը թուղթ ունի՞, թե՞ չունի, այն թուղթը, որը, նույն ստուգող մարմինն էլ գիտի, անվտանգության երաշխավորը չէ։ Եթե մենք չընդունենք, որ այս մոտեցումները պետք է ենթարկվեն ֆունդամենտալ փոփոխությունների, ապա դոփելու ենք նույն տեղում։

Panorama.am-Իսկ գուցե այդ մոտեցումները վերանայելու պահանջա՞րկ չկա։ Դուք նշեցիք գնաճի մասին, բայց նման բարձր գնաճի պայմաններում մենք բողոքող սպառող չենք տեսնում։
Բաբկեն Պիպոյան-Սոցիալական բունտերը միշտ չէ, որ գործիքներ են, հատկապես հիմա, երբ հասարակությանն աջ ու ձախ կամ գովում են, կամ մեղադրում բողոքելու համար։ Իշխանությունը հասարակությանը գովում է, ասում է՝ ինչ լավ արեցիր, բողոքեցիր, ես եկա իշխանության, ընդդիմությունն ասում է, տեսա՞ր, բողոքեցիր, երկիրն ինչ օրի գցեցիր։ Այսինք, երբ քաղաքացուն ասում են՝ բողոքում ես, վատ բան է լինում, նա սկսում է  վախենալ բողոքելուց։

Տեսեք, ԱՊՊԱ-ն թանկանում էր առանց հիմնավորումների, մարդիկ թանկացման դեմ պայքարեցին։ Այդ պայքարն իմաստ ունի, եթե բողոքողների կարծիքի հետ հաշվի նստող կա։ Ի վերջո, սպառողի պահանջատիրությունը լավ է, եթե այդ պահանջը բավարարող կա։ Երբ մեկ, երկու, երեք անգամ սպառողը պահանջում է, բայց բողոքը բավարարող չկա, ինքը դադարում է պայքարել։

Panorama.am-Արդյունքում համակերպվում են խնդիրների առկայությանն էլ, գնաճին էլ, խցկված ու մի ոտքի վրա երթևեկելուն էլ...
Բաբկեն Պիպոյան-Ի՞նչ անեն։ Աշխարհի բոլոր սոցիալական բունտերը ինչ-որ պահի վերածվում են քաղաքականի, ինչ-որ պահից սկսած ունենում են քաղաքական առաջնորդներ, հակառակ պարագայում մտնում են փակուղի։ Մեր երկրում տեսնում ենք, որ նույնիսկ քաղաքական պրոցեսներն անհասկանալի փակուղային վիճակում են։

Panorama.am-Ի՞նչ խորհուրդ կտաք սպառողներին։
Բաբկեն Պիպոյան-Չհանձնվե՛լ։  Մարդն ինչքան տեղեկացված է, այնքան շատ է հասկանում, որ իր իրավունքները ոտնահարվում են։ Այս իրավիճակում մարդը չպետք է որոշի դադարել տեղեկացված, իրազեկված լինել։ Կրկնում եմ, անհապաղ պետք է լինի մոտեցումների փոփոխություն, համակարգային պայքար սպառողների իրավունքների ոտնահարման դեմ, ի վերջո պետք է ունենանք պատասխանատուների շղթա։

Տեսեք, օրինակ սոցցանցերում անընդհատ քննարկում են, որ գազալցակայաններում վարորդներին խաբում են, քիչ են լիցքավորում։  Խնդիրը մինչ այս պահը կարգավորված չէ, չնայած այն բանին, որ խնդիրն անընդհատ բարձրաձայնվում է։

Panorama.am-Մյուս կողմից էլ պետության իրավակարգավորումներն անտեսվում են, ինչպես ռեստորաններ մուտք գործելիս QR կոդի պահանջը։
Բաբկեն Պիպոյան-Երբ պետությունը սահմանում է իրավակարգավորում ու չի հետևում դրա իրականացմանը, նպաստում է  իրավախախտ հասարակության ձևավորմանը։  Իսկ իշխանության վերջին քայլերը տանում են դրան։ Օրինակ, ես ինչքան էլ դեմ լինեմ բացօթյա հանրային սննդի կետերում ծխելու արգելքին, երբեք ինձ թույլ չեմ տա այդ տարածքում շխել, քանի որ չեմ ցանկանում, որ որևէ մեկն ասի՝ Պիպոյան Բաբկենն օրինախախտ է։ 

Ամփոփելով խոսքս, ուզում եմ ընդգծել, պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ։ Հակառակ պարագայում անձի դեմ պայքարում ենք, անձը փոխվում է, երևույթը մնում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյան
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}