Քաղաքական 18:25 15/03/2022 Հայաստան

Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Թուրքիայում մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում ունեցել է հանդիպումներ, այդ թվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջինս Միրզոյանի հետ ունեցած երկխոսությունը որակել էր որպես վերին աստիճանի արդյունավետ։

Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ՝ դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանի մասնակցության, ունեցած հանդիպումների, դրան հաջորդած արձագանքների ու հնարավոր արդյունքների մասին։

Panorama.am – Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս կգնահատեք ֆորումին Հայաստանի մասնակցությունը և Միրզոյան- Չավուշօղլու հանդիպումը,  ի՞նչ արձագանքներ  կան թուրքական կողմից։

Ռուբեն Մելքոնյան - Ճիշտն ասած, Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որը մինչ այս շատ մեծ հեղինակություն չուներ, այս տարի իր վրա բավական ուշադրություն բևեռեց և մասնակիցների թվի առումով, և նաև այդ խայտաբղետությամբ՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցություն, տարբեր կոնֆլիկտային խնդիրների հետ կապված քննարկումներ։ Այս ամենն այդ ֆորումն այլ մակարդակ տեղափոխեց։ Թեմաներից մեկն էլ, բնականաբար, Հայաստանի պատվիրակության մասնակցությունն էր, այսինքն պատվիրակության և Արարատ Միրզոյանի  այցը նպաստեց թուրքական PR ծրագրին, օգնեց այդ ֆորումը ներկայացնել աշխարհին որպես կարևոր հարթակ, որտեղ կարող են տարբեր թեմաներ քննարկվել, այդ թվում ամենալուրջ կոնֆլիկտների։

Միրզոյանի այցը չեմ կարող ասել Հայաստանին ինչ-որ մի դրական բան տվեց, բացի ևս մի քանի խայտառակ արձանագրումների՝ սկսած պրոտոկալային խախտումից՝ փողկապ կապել-չկապելու, որը, կարծում եմ, ավելի շատ Հայաստանի համապատասխան արարողակարգային ծառայության մեղքն էր, վերջացրած թարգմանության հետ կապված խնդիրների, իսկ հարցի քաղաքական կողմը, որը դրսևորվեց Արարատ Միրզոյանի և Չավուշօղլուի լիաթոք ժպիտով, խոսում է այն մասին, որ պրոցեսը գնում է թուրքական գծած սցենարով և թուրք նախարարն ուներ ժպտալու բոլոր հիմքերը, որովհետև այնպիսի մի իրավիճակ է, որտեղ թուրքական հայտնի նախապայմաններն, ըստ էության, կյանքի կոչվելու շատ մեծ շաներս ունեն։ Իսկ Արարատ Միրզոյանի մասնակցությունն, առավել ևս նրա ժպիտն այդ ամենի ֆոնին, ուղղակի տարակուսանք կարող է առաջացնել։

Չմոռանանք թուրքական մամուլում նրա անվան միտումնավոր խեղաթյուրումները։

Եթե այս ամենն իրար գումարենք՝ անվան խեղաթյուրում, փողկապ կապել, թարգմանության խնդիր, Միրզոյանի այցը  կարող ենք որակել քաղաքական, կազմակերպչական, արարողակարգային առումով տապալված, հերթականը Հայաստանի արտաքին քաղաքական տապալումներից։

Ինչքան էլ նրան ուղեկցողները դեմքի շատ լուրջ արտահայտությամբ գրառումներ էին անում, միևնույնն է՝ և դիվանագիտորեն, և քաղաքական առումով ուղղակի սնանկ են, շարունակում են իրենց ներկայությամբ խայտառակել Հայաստան պետությունն ու հայկական դիվանագիտությունը։

Թուրքական արձագանքը շատ ադեկվատ էր իրենց սպասումներին, քանի որ իրենք կարողացան այդ ֆորումը ներկայացնել որպես հաջողված հարթակ, կարողացան ապահովել ՌԴ արտգործնախարար Լավրովի, Ուկրաինայի ԱԳ նախարարի, Արարատ Միրզոյանի ներկայությունն այնտեղ, իսկ Հայաստանի հետ կապված հիմնական շեշտադրումն այն է, որ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերն ու համատեղ տանդեմը կապված արտաքին քաղաքական խնդիրների, Հայաստանի հետ, ընթանում է  իրենց հարմար սցենարով։ Իսկ իրենց հարմար սցենարը հակահայկական հայտնի նախապայմաններն են և դրանք կյանքի կոչելու գործընթացը։

Panorama.am - Չավուշօղլուի հայտարարությունը, որ, իր կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի, ինչի՞ մասին է վկայում, ինչո՞ւ է ուզում սեղանի շուրջ տեսել միայն երկու կողմի։  Նույնը նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպումների դեպքում է։

Ռուբեն Մելքոնյան - Թուրքական կողմը, Չավուշօղլուն արդեն քանի անգամ  կրկնում է այդ միտքը, որ ցանկալի է լինեն երկկողմ հանդիպումներ, իրենք ակնհայտ ցույց են տալիս, որ միջնորդ, որևէ երրորդ պետության մասնակցություն ցանկալի չէ։ Ինչո՞ւ։ Շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև շատ հեշտ է թուրքերի համար խոսել, բանակցել պարտված իշխանության անփորձ ներկայացուցիչների հետ։ Ցանկացած արտաքին քաղաքական գործընթացում, եթե երկիր ներկայացնում է պատերազմում պարտված իշխանություն, իսկ պատմության ընթացքում երևի չեն եղել դեպքեր, երբ պարտված իշխանությունը շարունակել է պաշտոնավարել, այդ իմաստով Հայաստանը քաղաքական անոմալիա է իրենով ներկայացնում, պարտված իշխանության հետ բանակցելն ամենահեշտ ու ձեռնտու տարբերակն է հակառակորդ պետության համար։

Երկրորդ՝ անփորձ ներկայացուցիչների մասնակցությունն այդ ամենին կրկին ձեռնտու է Թուրքիային։ Օրինակ, խոսել ենք այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրք բանագնացը  պրոֆեսիոնալ դիվանագետ է, դեսպան է, իսկ Հայաստանը ներկայացնող անձը քաղաքական թիմի անդամ է, չունի այդ իմաստով որևէ փորձառություն։ Պարզ է, որ քաշային տարբեր կատեգորիաներում են և թուրքական դիվանագիտության բոլոր ավանդույթները կրող դեսպանի համար ուղղակի մանկական զվարճանքի նման հեշտ բանակցություններ են։

Ակնհայտ է՝ երրորդ կողմին բացառելու Թուրքիայի շահագրգռությունը, բայց անկախ թուրքական շահերից ու ցանկություններից, այդ երրորդ կողմերը՝ լինի Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ, թե այլ միջնորդ պետություն, ունեն իրենց նպատակները, ծրագրերը և Հայաստան-Թուրքիա  հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն, մեծ աշխարհաքաղաքական խաղի մասն են և խաղացողներն, ըստ  նպատակահարմարության և ըստ իրավիճակի, անպայմանորեն մասնակցելու են այդ խաղին՝ երևացող ու չերևացող հատվածներում։

Panorama.am - Նույնը կարելի է ասել նաև հայ-ադրբեջանական բանակցությունների առումով։

Ռուբեն Մելքոնյան - Կարծում եմ՝ մի քիչ այլ շեշտադրում կա, բայց կրկին, այո, հայ-ադրբեջանական խնդիրը չի կարող ուղղակի դուրս լինել մեծ աշխարհաքաղաքական խաղերից և չի կարող ուղղակի բացառել երրորդ, միջնորդ պետությունների, մեծ պետությունների մասնակցությունն այդ ամենից։

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}