Քաղաքական 19:16 15/03/2022 Հայաստան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շլանգի քաղաքականություն է. Տիգրան Քոչարյան

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին և ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանին այլևս չի հուզում, որ Արցախում 100 000 հոգի առանց գազի է

«Արցախահայությունը ծանր իրավիճակում է հայտնվել: Ադրբեջանը, օգտվելով նրանից, որ Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայում, փորձում է ինչ-որ արդյունքների հասնել՝ շատ լավ իմանալով, որ առաջիկայում Ռուսաստանը շատ բան չի թողնի և սկսելու է այդ ամենով զբաղվել: Դրա համար էլ դիմում են այնպիսի սադրանքների, ինչպիսին է գազատարի պայթեցումն ու այնուհետև դրա վերականգնելը չթուլատրելը:

Այստեղ շատ պասիվ դիրք է գրավել ՀՀ-ն: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանին այլևս չի հուզում, որ այնտեղ 100 000 հոգի առանց գազի, որոշ դեպքերում՝ առանց էլեկտրաէներգիայի, ցրտի պայմաններում տանը նստած են: Հայաստանը կարծես ձեռքերը լվացել է այս խնդրից:

Իրականում ՀՀ ԱԳՆ-ն, վարչապետը, պատգամավորները հնարավոր բոլոր ալիքներով պետք է ահազանգեին այս խնդրի մասով և ամբողջ աշխարհով ստիպեին, պարտադրեին որպեսզի աշխարհն ուշադրություն դարձնի խնդրին: Մինսկի խմբի համանախագահող երկրներն առնվազն Ալիևի հետ պետք է խոսեին, որպեսզի այդպիսի բաներ չանի և գազամատակարարումը վերականգի: Ցավոք սրտի, Հայաստանը ոչինչ չի անում և խնդիրը թողել է Աստծո հույսին, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ չի ստացվի: Սա է ցավալին, որ մեր երկրի ղեկավարությունը ցույց է տալիս, որ արցախահայության խնդիրներն այլևս իր խնդիրները չեն»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Ստացվում է՝ Փաշինյանն էլ օգտվելով, որ ՌԴ-ի գլուխը խառն է, փորձում է հերթական հակառուսական խաղն անի այստեղ

Քաղաքագետն անդրադարձավ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների  վերջին քայլերին և ասաց.

«Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի ցանկանում որևէ դիմադրություն ցույց տալ՝ Ադրբեջանը շարունակում է իր էքսպանսիայի գործողությունները և փորձում է առավելագույնը կորզել այս իրավիճակում և 5 կետից բաղկացած առաջարկով, նախապայմաններով Հայաստանին ինչ-որ բաներ է ասում: Այստեղ շատ հետաքրքիր է, որ Հայաստանը դիմեց համանախագահ եռյակին, բայց եռյակի մեկ անդամը՝ Ռուսաստանը, Եվրոպայի խորհրդից դուրս է եկել, համենայնդեպս հայտարարել է, որ դուրս է գալիս: Այս վիճակում ո՞վ է լուծելու Հայաստանի հարցը: ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ առանց ՌԴ կարծիքը հաշվի առնելո՞ւ: Այն երկրի, որն այսօր ապահովում է արցախահայության անվտանգությունը:

Այսինքն՝ բավականին անհասկանալի քայլ էր, ես չեմ ուզում մտածել, որ միտումնավոր էր, բայց այն մտածելու տեղիք է տալիս: Ստացվում է, որ Փաշինյանն էլ, օգտվելով ՌԴ-ի խառը վիճակից, փորձում է հերթական հակառուսական խաղն անել այստեղ»:

Ես խորհուրդ կտայի, երբ Արայիկ Հարությունյանը բացակայում է Արցախից, արցախահայությունը, որը շատ է մրսում, գազ ու լույս չունի, գնա իր տունը տաքանա

Մեկնաբանելով Արցախում ստեղծված ծանր իրավիճակում Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահի ինագուրացիայի արարողությանը մասնակցելու դեպքին՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Արայիկ Հարությունյանը պետք է օր ու գիշեր Արցախում նստած լինի, ինչ որ հարցեր լուծի, կամ առնվազն, որ Հայաստան է գալիս, գոնե գործունեություն ցույց տա, որպեսզի մենք հասկանանք, որ նա դիմել է այս կամ այն դեսպանին, կամ նման հանդիպումներ է կազմակերպել: Ոչ մի այդպիսի բան չենք տեսել:

Ես խորհուրդ կտայի, երբ Արայիկ Հարությունյանը բացակայում է Արցախից, արցախահայությունը, որը շատ է մրսում, գազ ու լույս չունի, գնա իր տունը տաքանա: Իմ կարծիքով, այնտեղ այդ հնարավորությունները կան: Արցախի նախագահն այս ծանր պահերին պետք է արցախահայության հետ լինի և իր օրինակով ծառայի այն նպատակաին, որ որևէ մեկը ցանկություն չունենա Արցախը լքել»:

Ցավով պետք է արձանագրեմ՝ գլոբալ առումով Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, իհարկե տարբեր նպատակներով, բայց շահագրգռված են օգտվել այս իրավիճակից

Անդրադառնալով Ֆրանսիա կատարած այցից հետո Մոսկվա կատարելիք Փաշինյանի այցին՝ քաղաքագետն ասաց. «Սա Փաշինյանի ոճն է՝ ուժեղի ձեռքը համբուրել, թույլի ձեռքը կծել: Այդ երկերեսանությունը հայկական դիվանագիտության վերջին երեք տարվա հիմնական հատկանիշներից է: Ցավով պետք է արձանագրեմ, որ գլոբալ առումով Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, իհարկե տարբեր նպատակներով, բայց շահագրգռված են օգտվել այս իրավիճակից և քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ամեն մեկը ցանկանում է իր պետության համար ինչ-որ բան վերցնել այս իրավիճակից, որը երեքի դեպքում էլ հարված է հասցնում Ռուսաստանի շահերին այս տարածաշրջանում :

Եթե մարդիկ մտածում են, որ, զբաղված լինելով այս թոհուբոհով, Ռուսաստանը չի տեսնելու, թե ինչպես է իրեն պահում իր դաշնակիցն այս իրավիճակում, շատ սխալվում են: Ընդհանրապես, բոլոր երկրները ուշի-ուշով հետևում են, որպեսզի հասկանան տվյալ ճգնաժամի ժամանակ որ երկիրն իրեն ինչպես է դրսևորում:

Եթե Փաշինյանը հուսեր է կապում ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ այլ երկրների հետ, ապա այդ երկրների ղեկավարներն էլ են հետևում, թե Փաշինյանը, հանդիսանալով դաշնակից երկի ղեկավար, ինչպես է իրեն պահում: Իրենք կմտածեն, թե արժի ապագայում նման մարդու հետ գործ ունենալ, որն իր դաշնակցին ծանր պահին որևէ ձևով չի աջակցում կամ որևէ աջակցություն չի հայտնում: Պարտադիր չէ այնպես աջակցել, որ երկիրը խնդիր ունենա: Կարելի է կարծիք արտահայտել, որը կհարգեն հակամարտող կողմերը՝ ինչպես այն եղավ Վրաստանի դեպքում: Վրաստանն ասաց, որ ինքը Ուկրաինայի հետ է, աջակցում է Ուկրաինային, բայց ոչ պատժամիջոց կիրառեց, ոչ օդային սահմանը փակեց: Արևմուքտքը դրական վերաբերվեց այդ դիրքորոշմանը:

Վրաստանը գոնե դիրքորոշում արտահայտեց, իսկ Հայաստանը դիրքորոշում չի արտահայտում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը շլանգի քաղաքականություն է: Ես չգիտեմ, թե շլանգն իր կեցվածքով ինչ է ուզում ասել, եթե գնանք խանութ և շլանգից հարցազրույց վերցնենք, այդ ժամանակ ինչ որ կարծիք կիմանանք»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}