Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով նիստը։
Մինչ այդ հայտարարված 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի այդ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի նշում են, որ այսօրվա նիստի ընդմիջման նպատակը անհասկանալի էր նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի համար։
«Ընդմիջում հայտարարելու ժամանակ պաշտպան Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16։00-ին այս նիստը չի կարող կայանալ, որովհետև ԵԽԽՎ նիստը ընդմիջվելու էր ընդամենը մեկ ժամով, իսկ ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չէր տալու, որ դատական նիստը կայանա», - նշեց նա, խնդրելով, որ «դատական նիստերը նշանակվեն ճկուն»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն
- Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան