«Հրապարակ». Պատրոնին ազատել են, քանի որ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, իսկ նախկին նախարարին երկար կպահեն կալանքի տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Տեղեկություններ կան, որ Պատրոնին ազատել են, քանի որ տևական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, և Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը։ Իսկ Դավիթ Տոնոյանի մասով իշխանության բարձր օղակներում երկաթե որոշում ունեն՝ նախկին նախարարին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Պատրոն Դավիթի ազատ արձակվելու որոշումից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Տոնոյանի համար երաշխավորություն նեկայացրած Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ տարօրինակ չէ՞, որ Դավիթներից մեկին ազատ են արձակել, մյուսին՝ ոչ։
Պարզվեց՝ պատգամավորը տեղյակ չէր որոշման մասին, անակնկալի եկավ այդ լուրից, ասաց՝ կխոսի Տոնոյանի փաստաբանի հետ, պնդեց, որ իրենք միջնորդել են ընդամենը փոխել կալանքը, Տոնոյանը չի փախչելու, թող տնից գնա դատարան, երբ ապացուցվի մեղքը, թող դատեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան