Ռուսական «Առաջին ալիքը» ստուգում է «Վրեմյա»-ի ժամանակ կադրում կողմնակի անձի մասնակցությամբ միջադեպը
Կնոջը, ով երեկ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրեմյա» հաղորդման տաղավար էր մտել և ուղիղ եթերում պարզել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ, սպառնում է վարչական գործ, նա բերման է ենթարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Աղջիկը կարող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3-րդ հոդվածի համաձայն («Հրապարակային գործողություններ, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելուն»)»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով, ներկա պահին կինը ձերբակալված է։ Աղբյուրը հստակեցրել է, որ Մարինա Օվսյաննիկովան աշխատում է «Առաջին ալիքում» խմբագիր, նա գտնվում է ոստիկանական Օստանկինո շրջանի ոստիկանության բաժանմունքում։ Ըստ տվյալների, նա ծնունդով Օդեսայից է, ծնվել է 1978 թվականին։
ՏԱՍՍ-ը նաև գրում է, որ Առաջին ալիքում ներքին ստուգում է իրականացվում ուղիղ եթերի ժամանակ կադրում կողմնակի անձի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Վրեմյա» հաղորդաշարի եթերում, իրոք, միջադեպ է եղել կադրում կողմնակի անձի մասնակցությամբ, կատարվում է ներքին ստուգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։